Դավիթ Նալբանդյանը 6:3, 2:6, 6:3 հաղթել է Կառլոս Բերլոկին Copa Claro մրցաշարում

Դավիթ Նալբանդյանը 6:3, 2:6, 6:3 հաղթել է Կառլոս Բերլոկին Copa Claro մրցաշարում

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել АТР Բուենոս Այրեսի մրցաշարում: Copa Claro-ի առաջին շրջանի խաղում Նալբանդյանը հաղթել է նույնպես արգենտինացի Կարլոս Բերլոկին:

Նա կոտրել է Բերլոկի դիմադրությունը երեք սեթում 6:3, 2:6, 6:3 հաշվով: 1 ժամ 53 րոպե տևած խաղում Նալբանդյանը իրականացրել է 10-ից 5 բրեյկային գնդակ:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Նալբանդյանը պայքարելու է իսպանացի Դավիթ Ֆերերի հետ, որն ավելի վաղ հաղթել է ևս մեկ արգենտինացի Ագուստին Վելոտտիին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---