ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄԻՆՍԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ

PanARMENIAN.Net - «Անկախության այսօրվա, տասնչորսերորդ տարեդարձը Երկիր Նաիրին (գետերի երկիրը, ինչպես հնում անվանել են այս տարածքը) նշում է բավականին լավ պաշարով»,-հայտարարել է Բելառուսում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանը: «Անցյալ տարի պետությունը դարձել է ԱՀԿ անդամ, հաջողվել է հասնել բնակչության կենսամակարդակի էական բարձրացման, առաջ անցնել ԱՊՀ մյուս անդամներից տնտեսական արտադրության աճի տեմպերով»,-նշել է նա: Ինչ վերաբերում է Բելառուսի հետ հարաբերություններին, ավելացրել է հայ դիվանագետը, «ապա զուր չէ, որ մեր զինանշանների վրա կան ցորենի հասկեր` այդ նմանությունը վկայում է մեր աշխատասեր ժողովրդների խաղաղասեր բնավորության մասին»: «Երեւանի եւ Մինսկի հարաբերություններում ուղղակի բացակայում են որեւէ խնդրահարույց հարցեր,-հայտարարել է Սուրեն Հարությունյանը,-մեր երկրները մշատական գործարար շփումներ ունեն, ապրանքաշրջանառությունը վերջին 5 տարվա ընթացքում աճել է ավելի քան 5 անգամ»: «Բելառուսի ԲելԱզները արդեն «յուրային են» դարձել Հայկական բարձրավանդակում` վերջին տարիներին մեր մեքենաշինության 7,726 մլն դոլարի 58 հսկաներ են գնվել Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության համար, եւս 20 մեքենա կուղղվեն այնտեղ այս տարի: Բելառուսում անշլագով են անցնում հայկական թատերական խմբերի ելույթները եւ Հայաստանից գեղանկարչական տաղանդների ցուցահանդեսները: Երեւան-Մինսկ չվերթը մշտապես գործարկված է»,-գրում է «Բելառուսն այսօր»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---