3  21.02.13 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց ՀՀ նախագահի թեկանծու Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՀ նախագահական նստավայրում

Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ նախագահական

Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ նախագահական

PanARMENIAN.Net - Ոստիկանության ներկայացուցիչը ԳԱԱ շենքի դիմաց կանգնեցրեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա համակիրների երթն ու ասաց, որ չեն կարող շարունակել: Ինչպես տեղից հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց հավաքվածները սպասել իրեն դիմացի մայթում: Այժմ նա արդեն նախագահական նստավայրում է:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կարճատև ելույթում Հովհաննիսյանը հայտարարեց, որ քանի որ երեկ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումնյանն ասել էր, որ նախագահն իրեն կընդունի ցանկացած պահի, ինքը որոշել է գնալ հանդիպման հիմա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---