ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը ամուսնու` Պեննտի Յարայարվիի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Բացի Հայաստանից Տ.Հալոնենը կայցելի Վրաստան եւ Ադրբեջան): Այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի եւ Ֆինլանդիայի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Պաշտոնական այցի ընթացքում Ֆինլանդիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, կայցելի Ս. Փարաջանովի թանգարան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Հալոնենին կհյուրընկալի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Բացի այդ ֆինական պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Ֆինլանդիայի նախագահը հանդիպում կունենա նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Սեպտեմբերի 28-ին ֆինական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---