Կոմանդոսն Աշոտ Մանուչարյանի, Խոջալուի, Ստեփանակերտի օդանավակայանի մասին

Կոմանդոսն Աշոտ Մանուչարյանի, Խոջալուի, Ստեփանակերտի օդանավակայանի մասին

PanARMENIAN.Net - Հատված կապավոր Մարտին Ալոյանի հիշողություններից. «Ես դիմեցի Արթուրին /Մկրտչյան/ ու ասացի, որ Աշոտ Մանուչարյանից հեռագիր է եկել, որ կանգնեցնեն մարտը, որը վերջին ստադիայի վրա էր և դիմավորի Վիալաթուն և ապահովի նրա անվտանգությունը»: Սա Արցախյան գոյամարտի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի պատասխանն է Աշոտ Մանուչարյանի նախօրեին արված մեկնաբանությանը: Ներքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել էր Կոմանդոսի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան շարժման տարիներին ՀՀ այն ժամանակվա ղեկավարությունը, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նաև Ներքին գործերի նախարար Աշոտ Մանուչարյանը դեմ էին արցախյան գոյամարտի օպերացիաների մեծ մասի իրագործմանը: Կոմանդոսը, 2 օր առաջ, այս հայտարարությունն անելիս նշել էր, որ իր խոսքերը հաստատող փասթաղթեր ունի:

Այսօր ասուլիսի ժամանակ նա նյութի սկզբում մեջբերված հատվածով փաստաթուղթը ներկայացնելով, նշեց, որ այդքանով դեռ կսահմանափակվի: Կոմանդոսը նորից նշեց. «Նրանք փորձում էին խաղաղ ճանապարհով խնդիրը լուծել, Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում: Մենք` զինվորականներս, ձայնի իրավունք չունեինք, բայց այլ կերպ էինք մտածում`մարդկանց կյանքի հարցն էր: Գործողություններից հետո մեզ հետ շատ կոպիտ էին խոսում: Ասում էին քանի գլխանի եք, որ ազատեցինք Շուշին»:

Կոմանդոսը նշեց, որ Աշոտ Մանուչարյանի հետ մի անգամ ընկերական զրուցել են, որից հետո. «Ինձ մոտ լավ տպավորություններ են մնացել: Նա երևի մոռացել է: Ինչի մասին, որ ես եմ խոսում, գաղտնիք չէ: Մենք չպետք է թույլ տանք, որ այդ տարիների սխալները կրկնվեն: Դրա համար էլ ես բարձրաձայնում եմ: Այնպես չէ, որ ես ուղղակի ուզեցի ու վիրավորեցի Մանուչարյանին: Ես Մանուչարյանին չեմ վիրավորում, ասում եմ, որ նրա թիմը խանգարում էր ռազմական գործողություններին: Ռազմական գործողություններ էին գնում ու նա ասում է… Շատերը կենդանի են, վկա են…», - ասաց Կոմանդոսը:

Պատասխանելով Ա.Մանուչարյանի այն հայտարարությանը, որ իրեն օգտագործում են քաղաքական ուժերը` գեներալն ասաց.«Ես իշխանությունների հետ չեմ հանդիպում, հարցեր չենք քննարկում, ոչինչ չենք որոշում: Եթե ինչ-որ միջոցառումների ժամանակ էլ հանդիպում ենք`բարևում եմ ու վերջ: Ես այն տարիքում եմ ու բավական կյանքի փորձ ունեմ, որ հասկանամ` ովքեր են իմ ընկերները»:

Կոմանդոսն ավելացրեց, որ եթե վաղն Աշոտ Մանուչարյանը մի բան էլ ասի, չի զարմանա: «Ես նրա մասին ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել: Ես գիտեմ, թե նրանք ինչի են ընդունակ, եթե ես սկսեմ պատմել, թե նրանք ինչեր են ասել… բայց մի անգամ կասեմ: Նրանց մեջ նորմալ, խելացի մարդիկ էլ կան: Բայց Ա.Մանուչարյանն ինձ հիշեցնում է էպոսագետին: Մեկն ունեինք, հիմա 2-րդն էլ եկավ: Եթե նրան լսենք` չենք ձանձրանա»:

Աշոտ Մանուչարյանը, ի դեպ, հրաժարվել է մասնակցել այս ասուլիսին. հրավեր նրան ուղարկվել էր:

Կոմանդոսն անդրադարձավ նաև այս օրերին Խոջալուի մասին աղաղակող Ադրբեջանին ու ի պատասխան նշեց. «Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են ադրբեջանցիների կողմից: Դրա ապացույցներից մեկն այն է, որ տեղի ունեցածից երկու օր անց ադրբեջանական կողմը հայտնեց զոհերի անունները, թեև մեզ չէին հարցրել: Բացի այդ, մահմեդական օրենքներով մահացածներին պետք է թաղել նույն օրը, բայց ադրբեջանցիները հատուկ պահել էին, որ ցույց տային»:

Գեներալը նշեց, որ ողբերգությունը Ադրբեջանն օգտագործում է հակահայկական քարոզչության համար: «Ժամանակին Հեյդար Ալիևը հասել էր նրան, որ խոսում էր 800-900 զոհերի մասին: Դա գեբելսյան քարոզչություն է, իսկ «խավիարային» դիվանագիտությունը թույլ է տալիս հասնել միշարք երկրներում «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալը չշրջանցեց նաև Ստեփանակերտի օդանավակայանի մասին հարցն ու անդրադարձավ Ադրբեջանի սպառնալիքներին. «Նրանք չեն խփի: Նրանք վախեցնում են: Դա նրանց քաղաքականությունն է: Առաջիններից մեկը ես եմ թռչելու»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---