Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է ստեղծել Ազգային համաձայնության խորհուրդ

Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է ստեղծել Ազգային համաձայնության խորհուրդ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է ստեղծել Ազգային համաձայնության խորհուրդ: Այս մասին նա ասաց Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որտեղ նա ևս սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելուն:

Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ ինքը եկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին նախ և առաջ նրա խոսքը լսելու: Անդրադառնալով այն տեսակետին, թե մի քանի օր է անցել և մարդիկ արդեն հիասթափվում են այս պայքարից, նա ասաց, որ չի կիսում այդ կարծիքը:

«Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ քաղաքական իրադրությունները չստիպեն իշխանությանը զիջելու: Այսօր ազնիվ քաղաքական ուժերը պետք է ուղված լինեն հանրության հիմնական իրավունքները պաշտպանելուն: Մենք պետք է ստեղծենք ուժեղ և ամուր պետություն, սակայն զբաղված ենք կեղծ ընտրություններ անցկացնելով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա նկատեց, որ պետք է պահանջել իշխող ուժից թույլ տալ նորմալ քաղաքական համակարգ ունենալ: Անդրադառնալով իր հացադուլին, նա ասաց, որ ինքը որևէ բանի համար չի զղջացել, և հացադուլը հանրությանը տվեց վստահություն, որ կա պայքար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---