Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՅՈՒՐԻ ԵԽԱՆՈՒՐՈՎԻՆ` ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Եխանուրովին` Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. « Մեծարգո Յուրի Իվանովիչ, ՀՀ կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ուկրաինայի կառավարությունը Ձեր ղեկավարությամբ զգալի հաջողությունների կհասնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իսկ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համակողմանի փոխշահավետ համագործակցությունն այսուհետ եւս կըդլայնվի ու կխորանա` ի շահ բարեկամ մեր երկրների ու ժողովուրդների: Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ` մեծարգո Յուրի Իվանովիչ, հաջողություններ Ձեր դժվարին գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի ժողովրդին` խաղաղություն, երջանկություն եւ բարգավաճում»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---