Վենեսուելայի հնդկացիները Չավեսի ապաքինման համար ծիսակարգ են անցկացրել

Վենեսուելայի հնդկացիները Չավեսի ապաքինման համար ծիսակարգ են անցկացրել

PanARMENIAN.Net - Վենեսուելայի բնիկ ժողովրդների ներկայացուցիչները նախագահ Ուգո Չավեսի ապաքինման համար ծիսակարգ են անցկացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Հնդկացիները սրբազան կրակ են վառել Կարակասի կենտրոնական շրջաններից մեկում: Մինչ այդ կատարվել են ծիսական պարեր ու աղոթք «կոմանդանտեի» առողջության համար:

Ծեսը կոչված է ճնշելու վատ էներգետիկան, որը պետք է «այրվի կրակում: Մոխիրը լցվելու է գետը, որպեսզի ջուրը տանի բացասական էներգիան, իսկ Չավեսն առողջանա»,-ասել է առաջնորդներից մեկը Բեթանիա անունով:

Հունվարի սկզբին Վենեսուելայի նախագահի ապաքինման համար ծիսակարգ կատարեցին նաև Էկվադորի հնդկացիական շամանները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---