PFA. Այնտեղ, որտեղ խախտումներ չեն եղել Ր. Հովհաննիսյանը առնվազն 4 տոկոս առավելությամբ հաղթել է

PFA. Այնտեղ, որտեղ խախտումներ չեն եղել Ր. Հովհաննիսյանը առնվազն 4 տոկոս առավելությամբ հաղթել է

PanARMENIAN.Net - Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունն ավարտել 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ իր նախնական վերլուծությունը, որտեղ ասված է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ տեղի չեն ունեցել ընտրախախտումներ, ընդդիմության հիմնական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ձայների առնվազն 4 տոկոս առավելությամբ: Սա, սակայն, նախագահության առավել հավանական երկու թեկնածուների միջև տարբերության նվազագույն շեմն է՝ արդեն վաղորոք նշված խախտումների հաշվին՝ հօգուտ Սերժ Սարգսյանի:

«Մեր արդյունքները խստիվ ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի ընտրությունների վերջնական արդյունքները պայմանավորված են խոշորածավալ խախտումներով և միջամտությամբ ու չեն արտահայտում ՀՀ քաղաքացիների ազատ կամքը:

Նրանք նաև հարցականի տակ են դնում Հայաստանի ընտրությունների համատեքստում միջազգային դիտորդների դերը՝ ի մասնավորի՝ նրանց անկողմնակալությոնը և ավելի խրթին դարձող ընտրակեղծիքները հայտնաբերելու ունակությունը: Մենք մեծապես խրախուսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա աջակիցներին համոզիչ կերպով իրականացնելու համակարգաընդգրկուն ձայների վերահաշվարկ (ինչն անկասկած կնվազեցնի գործող նախագահի ձայները և կհանգեցնի երկրորդ փուլի անցկացմանը) կամ չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները՝ որպես երկրի և իր ժողովրդի առաջընթացի միակ գրավական»,-ասված է հետազոտության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---