ԳԴՀ կանցլերը Թուրքիայում հանդիպել է գերմանացի զինվորականների հետ

ԳԴՀ կանցլերը Թուրքիայում հանդիպել է գերմանացի զինվորականների հետ

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում: Թուրքիա ժամանելուն պես գրեթե անմիջապես նա մեկնել է Գազիանտեպ, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորականները, որոնք սպասարկում են Patriot ԶՀՀ-ները: Դրանք Թուրքիային է տրամադրել ՆԱՏՕ-ն Անկարայի խնդրանքով՝ կասեցնելու համար Սիրիայի հարվածները: Առաքելությանը Գերմանիայից բացի մասնակցում են նաև ԱՄՆ-ն ու Նիդերլանդները:

Երկուշաբթի Անգելա Մերկելը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է euronews-ը.

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---