Ր. Հովհաննիսյանը պահանջում է հրապարակել իր և Ս. Սարգսյանի խոսակցության ձայնագրությունը

Ր. Հովհաննիսյանը պահանջում է հրապարակել իր և Ս. Սարգսյանի խոսակցության ձայնագրությունը

PanARMENIAN.Net - Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ ձայնագրության հրապարակմամբ: Թող հիմա հրապարակեն: Լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննը:

«Այդ մեկուկես ժամվա վերծանումից իրենք կկարողանան ձեզ ներկայացնել հետևյալը: Շատ հարգալից հանդիպում էր, ես ասացի, որ ինքը չի հաղթել, բայց ունի մեծ ավանդ: Ասացի՝Դուք շահեկանորեն տարբերվում եք շատ այլ քաղաքական գործիչներից: Բայց շամպայնը շուտ եք խմել: Իմ բոլոր քաղաքական առաջարկները մերժվեցին: Իր կողմից կար առաջարկ՝ հանդես գալ որպես թիվ երկու քաղաքական գործիչ, ես մերժեցի»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը վստահ է, որ ընտրությունները կեղծված են. «Ես ասացի, որ բաց եմ լսել ցանկացած առաջարկ: Թող ինձ ու ՀՀ քաղաքցուն սպառնան: Թող սուտ խոսեն: Ես վստահ եմ, որ պետական մարմինների տիրապետության տակ կան մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և վերջին ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի, Հովհիկ Աբրահյամյանի, մարզպետների խոսակցությունները: Բացեք դրանք: Եթե ուզում են ինձ վարկաբեկելու համար մի քանի առանձին վերցված նախադասություն տալ, դա հետևյալն է, որ ես իմ հարգանքի խոսքն եմ ասել, ուրիշ ոչինչ»:

Անդրադառնալով այդ օրը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի տված հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հոգնած էի, բայց ոչ տխուր: Ես ինձ չեմ կարող կեղծել: Ես տխուր չեմ, ուժեղ եմ, լիազորված եմ, իրավատեր եմ: Երևի ինչ-որ մեկը իրենց հուշել էր այդ հարցը տալ, ես էլ հանպատրաստից պատասխանեցի: Ես կողմ էի բաց հանդիպման, բայց այնպես մոնտաժեցին, որ այլ բան ստացվեց: Ի պատիվ իրենց, պետք է ասեմ, որ հետո ուղղեցին և խոստովանեցին, որ ես բաց հանդիպման կողմնակից եմ եղել»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը հարցրել էր, թե ինչու է տխուր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---