Ալեքսանդր Դուգինը խորհուրդ է տալիս Եվրասիական միությանն անդամակցելը չկապել Ղարաբաղյան հարցի լուծման հետ

Ալեքսանդր Դուգինը խորհուրդ է տալիս Եվրասիական միությանն անդամակցելը չկապել Ղարաբաղյան  հարցի լուծման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջև` անդամակցել Եվրասիական միությանը, թե` ոչ: Ի՞նչ կտա անդամակցությունը Հայաստանին և ի՞նչ ռիսկեր այն կարող է բերել: Հայաստանի` Եվրասիական Մմությանը միանալու որոշումը կախված է Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, Մոսկվայի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների սոցիոլոգիայի» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Դուգինը:

«Եվրասիական միությունը մի գործընթաց է, որին կարող ես չմասնակցել, բայց սա գործընթաց է, որն արդեն սկսվել է և շարունակվելու է: Հայաստանը կարող է իր տարածքային անվտանգությունը պահպանել առանց գործընթացին միանալու, բայց Հայաստանի քայլերն այս դեպքում մեծամասամբ կախված են Ռուսաստանից: Վերջինս միշտ եղել և մնում է մի դաշնություն, որը գործել է շատ տրամաբանական և դիպուկ: Ռուսաստանին ձեռնտու է որպեսզի Հայաստանը միանա գործընթացին, ուստի Մոսկվան բավականին գրագետ կհամոզի Հայաստանին անդմակցել միությանը: Ռուստանը կփորձի հասկանալ, թե ինչ է ակնկալում Հայաստանն ի պատասխան, և կտրամադրի վերջինիս ցանկացածը, որպեսզի ենթարկի իրեն»,-վերլուծելով Եվրասիական միությանն անդնամակցության հավանականությունը` նման կարծիք հայտնեց Դուգինը:

Ըստ Դուգինի` Ռուսատանը ցանկանում է դառնալ սուվերենտ դաշնություն, ահա թե ինչու է նրան անհրաժեշտ միավորել սովետական երկրներն իր կազմում: Այս դեպքում Ռուսատանը սովետական և ոչ մի երկրից կախում չի ունենա:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցին, ապա Դուգինը խորհուրդ տվեց Եվրասիական Միությանը անդամակցելը չկապել հարցի լուծման հետ: «Ղարաբաղյան հարցը առկա է հարևան բոլոր երկրենրի հետ հարաբերույթուններում: Այս խնդրի վերաբերյալ կայացված ցանկացած որոշում չի կարող չշոշափել հարևան երկրերի տեսակետները և հետաքրքրությունները, ուստի եթե ինձ հարցնեն` հավանական եմ համարում արդյոք Ղարաբաղյան հարցի լուծումը, ես միանշանակ ոչ կպատասխանեմ: Նման պայմաններում այս բարդ խնդիրը անհնար է լուծել,-հավելեց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---