Հրաձգության ԵԱ մասնակցելու են 9 հայ մարզիկներ

Հրաձգության ԵԱ մասնակցելու են 9 հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության հավաքականը մեկնել է Դանիայի Օդենսե քաղաք‘ մասնակցելու փետրվարի 25-ից մարտի 3-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվելու է հրաձգության օդամղիչ ձևից: Հայաստանի հավաքականը մասնակցելու է 9 մարզիկներով:

Եվրոպայի առաջնությանը ելույթ են ունենալու Իրինա Աղաջանյանը, Սվետլանա Տիգրանյանը, Կարինե Պողոսյանը, Հրաչ Բաբայանը, Սուրեն Բերյանը (հրացան), Լիլիթ Մկրտչյանը, Արթուր Պետրոսյանը, Ռազմիկ Մինասյանը և Շանթ Սարգսյանը (վազող թիրախ):

Հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասել է, որ փետրվարի 16-ից հատուկ ռեժիմով են մարզվել, ընտելացել են մրցումների նոր կանոններին: Մարզիչը խոստովանել է, որ մի ժամանակ ինքը պարզապես երազում էր մարզական լավ պատրաստվածությամբ, զենք-զինամթերքով և մարզահագուստով 5-6 հոգանոց թիմ ունենալու և ներկայացնելու մասին, իսկ հիմա իր երազանքն իրականություն է դարձել, հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---