Մայիսին Երևանում կայանալու է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը

Մայիսին Երևանում կայանալու է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ից մինչև հունիսի 2-ը Երևանում կայանալու է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի երկրորդ փուլը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը:

Սակայն մինչ այդ մրցաշարը հայ նետաձիգները պետք է նախապատրստվեն մարտի 20-25-ը Երևանում կայանալիք Հայաստանի ֆեդերացիայի ձմեռային առաջնությանը և Հայաստանի առաջնությանը, որը նշանակված է ապրիլի 6-10-ը:

Երևանյան մրցաշարերից հետո նետաձիգները մեկնելու են Ֆրանսիա`մասնակցելու Եվրոպայի Գրան Պրիի առաջին փուլին: Այն անցկացվելու է ապրիլի 15-20-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---