Իրանի ԱԳՆ. Ղազախստանի բանակցություններում միանգամայն այլ մթնոլորտ էր

Իրանի ԱԳՆ. Ղազախստանի բանակցություններում միանգամայն այլ մթնոլորտ էր

PanARMENIAN.Net - Ղազախստանում տեղի ունեցած միջուկային բանակցություններում «վեցնյակի» առաջարկներն առավել տրամաբանական էին, քան մինչ այդ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, այս փուլում միանգամայն այլ մթնոլորտ էր տիրում, հայտնում է FarsNews-ը:

«Սակայն, երկու կողմերը պետք է քայլեր անեն փոխըմբռնման հասնելու համար: Հուսով եմ, Ստամբուլում հնարավոր կլինի համաձայնության գալ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---