Վարդան Սեդրակյանն ԱԱԾ-ո՞ւմ է. ԱԱԾ-ն այդպես էլ լռում է

Վարդան Սեդրակյանն ԱԱԾ-ո՞ւմ է. ԱԱԾ-ն այդպես էլ լռում է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում: Ըստ շրջանառվող լուրերի` նրան առաջադրվում է մեղադրանք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու համար։

Վարդան Սեդրակյանի դեմ գործ հարուցելու և նրան ձերբակալելու մասին տեղեկությունները շրջանառվում են այսօր առավոտից, իսկ ԱԱԾ մամուլի ծառայությունը մինչ այս պահը որևէ տեղեկություն չի տրամադրում և համառորեն լռում է:

PanARMENIAN.Net ն արդեն երեք անգամ զանգահարել է ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանին, ով երեք անգամն էլ հայտարարեց, որ պաշտոնապես որևէ տեղեկություն չի հաղորդելու: Հարցին, թե երբ կլինի հաղորդագրություն, ԱԱԾ մամուլի պատախանատուն ասաց` «երբ ԱԱԾ-ն հարմար գտնի» և անջատեց հեռախոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---