Երևանի քաղաքային իշխանության համար ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հնարավոր է` միասին պայքարեն

Երևանի քաղաքային իշխանության համար ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հնարավոր է` միասին պայքարեն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին չի բացառվում, որ Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները գնան միասնական ցուցակով: Պայքարը նաև այդ դաշտում տանելու և միասնաբար հաջողության հասնելու մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են ՀՅԴ ներկայացուցիչները:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թեման ևս մեկ անգամ հնչեցրեց երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ` հայտարարելով, որ Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար կունենա վճռական նշանակություն:

Մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին Դաշնակցության հետ միասնական ցուցակով մասնակցելու մասին քննարկումներ արդեն կան: «Ներքին քննարկումներ են սկսվել, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփ Խուրշուրդյանը և ավելացրեց, որ դեռ քննարկելու ժամանակ ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---