«Հայկական Վերածնունդ»-ը կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին

«Հայկական Վերածնունդ»-ը կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին

PanARMENIAN.Net - «Հայկական Վերածնունդ» շարժումն իր աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածուի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Շարժումն այսօր հանդես է եկել հայտարարությամբ: «Հուսով ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի վերջին տարիների քաղաքացիական ինքնագիտակցության կայացման բովով անցած Հայաստանի ժողովրդին և, հենվելով ժողովրդի կամքի վրա ու իր շուրջը համախմբելով բոլոր առողջ ուժերին, կկարողանա իրականացնել ժողովրդից ստացած քվեն և դուրս բերել երկիրն այս անհեռանկար ու քայքայիչ ուղուց: Սփյուռքում ուշադիր հետևում են Հայաստանում ընթացող զարգացումներին և գործող իշխանություններին խստիվ կոչ անում զերծ մնալ ժողովրդի նկատմամբ որևէ ուժի կիրառումից կամ սադրիչ գործողություններից»,-ասված է սփյուռքում գործող շարժման հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---