Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի փոխնախարարը

Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի փոխնախարարը

PanARMENIAN.Net - ՄԹ Արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12 Հարավային կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի Հայաստանում, հայտնում է Երևանում Բրիտանիայի դեսպանության մամլո ծառայությունը: Սայմոն Ֆրեյզերը ՄԹ Արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է և պատասխանատու է Լոնդոնում Արտաքին գործերի նախարարության աշխատանքի և աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

Երևանում, փոխնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երևան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման և Հայաստանի ու ՄԹ-ի միջև մասնավորապես առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն վերաբերյալ հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---