ԵԽ գլխավոր քարտուղարը հուսով է, որ ղարաբաղյան խնդիրը կհանգուցալուծվի մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունների վերաբացումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Այս հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Ըստ նրա, երկու շաբաթ առաջ նա այցելել է Ադրբեջան, որտեղ քննարկված հիմնական հարցերից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը շատ կարեւոր հարց է, բայց առանց հիմնախնդրի լուծման դրան հասնել չի հաջողվի»,-նշել է Թերի Դեւիսը: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կարեւորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը: «Հուսով եմ, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կգտնի իր լուծումը»,-եզրակացրել է Թերի Դեւիսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---