Նիկիտա Սիմոնյան. Աստված տա, որ Յուրան նույն ոգով շարունակի

Նիկիտա Սիմոնյան. Աստված տա, որ Յուրան նույն ոգով շարունակի

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» հայտնի վետերան Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը «Թերեկի» դեմ խաղում:

«Իմ հեռախոսը չի լռում, բոլորը շնորհավորում են ինձ այն կապակցությամբ, որ հայազգի Մովսիսյանն այսքան հաջող սկսեց իր կարիերան «Սպարտակում»: Անշուշտ, դա ինձ հաճելի է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք նոր սպարտակցի ունեցանք, որը փայլուն դեբյուտ ունեցավ»,-Սիմոնյանի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Նա հատուկ շեշտել է Մովսիսյանի անհատական վարպետությունը, հատկապես այն պահերին, երբ նա խփել է երկրորդ և երրորդ գոլերը. «Աստված տա, որ նա նույն ոգով շարունակի»:

«Թերեկի» հետ խաղում Յուրա Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ և օգնեց իր ակումբին հաղթել 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---