Շվեդիայի վարչապետը մտահոգված է եվրոպացիների հակաթուրքական տրամադրություններով

PanARMENIAN.Net - Անկարա է ժամանել Եվրամիության ընդլայնման հարցերով Հանձնակատար անդամ Օլի Ռենը` Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության հեռանկարների վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլի հետ հանդիպումից հետո Օլի Ռենը հայտարարել է, որ Թուրքիային, ինչպես երբեք, անհրաժեշտ է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները, առաջին հերթին, մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների եւ կրոնական ազատությունների ապահովման ոլորտում: Շվեդիայի վարչապետ Յորան Պերսսոնը մտահոգություն է հայտնել Թուրքայի` ԵՄ-ի անդամակցության նկատմամբ եվրոպացիների բացասական վերաբերմունքի կապակցությամբ: Չեխիայի վարչապետ Իրժի Պարոուբեկի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ Թուրքիան դեռ պետք է երկար ճանապարհ անցնի եւ այդ ընթացքում Եվրոպայի բնակիչների կարծիքը կարող է փոխվել: «Չեխիայում, ինչպես եւ Շվեդիայում, բնակչության գրեթե կեսը դրական է վերաբերվում Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին», - ասել է Պարոուբեկը: Նա նաեւ նախազգուշացրել է զերծ մնալ հապճեպ գործողություններից այս հարցում եւ նշել է, որ հարեւան Ավստրիայում բնակչության 90 տոկոսից ավելին դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---