Թրքահայ լրագրողին դատապարտել են 6 ամսվա պայմանական ազատազրկման

PanARMENIAN.Net - Նախօրեին Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման դատապարտեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին` «թուրքերի ազգային ինթնությունը վիրավորելու համար»: Դա նշանակում է, որ «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը»: Անցած տարեսկզբին տպագրված հոդվածում Դինքը դիմել էր հայերին` հորդորելով նրանց «հրաժարվել թուրքերի հանդեպ թշնամությունից, որը թունավորում է ձեր արյունը»: «Ակոս»-ի խմբագիր Կարին Կարաքաշլիի կարծիքով, դատարանը համատեքստից դուրս է մեկնաբանել այս բառերը` եզրակացնելով, թե «թուրքական արյունը, Դինքի կարծիքով, թունավոր է»: Հրանտ Դինքը լիովին մերժեց մեղադրանքը` այն որակելով քաղաքական: Նա հայտնեց, որ բողոքարկելու է վճիռը Գերագույն դատարանում, իսկ եթե մեղադրանքը ուժի մեջ մնա` դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «Եթե այս մեղադրանքները չհանվեն իմ վրայից, ես կհեռանամ Թուրքիայից, որտեղ ապրել եմ ողջ կյանքս», - ասել է Դինքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---