Զ.Փոստանջյան. ԿԸՀ-ն գեթ մեկ դիմումի ուղղությամբ չի փորձել ինքնուրույն քննություն անցկացնել

Զ.Փոստանջյան. ԿԸՀ-ն գեթ մեկ դիմումի ուղղությամբ չի փորձել ինքնուրույն քննություն անցկացնել

PanARMENIAN.Net - ԿԸՀ-ն գեթ մեկ դիմումի ուղղությամբ չի փորձել ինքնուրույն քննություն անցկացնել՝ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, անկախ նրանից՝ դիմումն ինչպես է գրված կամ ում կողմից է գրված: Այս մասին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և ավելացրեց, որ ԿԸՀ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումներին ընթացք չի տվել: «Սա ընդամենը բացարձակ անգործության մատնված ԿԸՀ-ի գործունեություն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանում քննվող գործին, նա նշեց, որ պետք է ցանկացած մարդու հնարավորություն տալ՝ այդ թվում ՍԴ դատավորներին: «Քանի դեռ չբացահայտվող հանցագործություններ չկան, դա տեղի է ունենալու: Հաշվի առնելով տիրող իրավիճակն ու հասարակության տրամադրությունները ես կարծում եմ, որ հանցագործների շարքերը համալրելը որևէ մեկի համար ցանկալի չի լինի: Մի համալրեք այդ շարքերը»,- ասաց Զարուհի Փոստանջանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---