Ադրբեջանական զինվորի սպանության մասին տեղեկատվությունը Բաքվի ԶԼՄ-ների հերթական կեղծիքն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինվորի սպանության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իլգար Վերդիեւի հայտարարությունն այն մասին, որ «հոկտեմբերի 9-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է ադրբեջանցի 19-ամյա զինծառայող»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---