Հարցուպատասխան՝ ՍԴ-ում. Հարցի փոխարեն՝ անեկդոտ, պատասխանի՝ ասացվածք

Հարցուպատասխան՝ ՍԴ-ում. Հարցի փոխարեն՝ անեկդոտ, պատասխանի՝ ասացվածք

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումների քննության շրջանակներում ՍԴ անդամները հարցեր ուղղեցին հարակից պատասխանող ոստիկանության ներկայացուցչին: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Թաթուլ Պետրոսյանին ուղղված հարցը ՍԴ դատավորԿիմ Բալայանը անեկդոտի տեսքով շարադրեց.

«Անեկդոտ կա՝ մեկը զանգում է ոստիկանին՝ ասում է տունս թալանել են: Ոստիկանը հարցնում է. -Իսկ ինչու՞ լավ կողպեք չէիք դրել: -Դե դա իմ մեղքն է՝ գումարս չհերիքեց: -Լավ բա ինչու՞ դուռը նորմալ չէիր կողպել,- շարունակում է ոստիկանը: -Դե դա էլ է իմ մեղքը՝ անփույթ էի,- շարունակում է կողոպտվածը: - Բա հիմա տեսնում եք, ինչու՞ ձեզ թալանեցին,- ամփոփում է ոստիկանը: - Չեմ հասկանում, հիմա գողը գոնե մի փոքր մեղք էլ չու՞նի,- հուսահատ ասում է կողոպտվածը»: Կիմ Բալայանի անեկդոտին ոստիկանության ներկայացուցիչը ասացվածքով պատասխանեց. «Ասում են, տանդ դուռը պինդ փակի՝ հարևանիդ գող մի ասա»:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---