Զ.Փոստանջյան. Հայցում ենք արդարադատություն, չնայած ՍԴ-ն նման վեճերի կապակցությամբ դա չի իրականացրել

Զ.Փոստանջյան. Հայցում ենք արդարադատություն, չնայած ՍԴ-ն նման վեճերի կապակցությամբ դա չի իրականացրել

PanARMENIAN.Net - «Եթե գողը տնից լինի, եզը երդիկից էլ կհանվի»,- եզրափակիչ ելույթում ՀՀ գործող նախագահի, ԿԸՀ-ի համատեղ գործունեության արդյունքում ընտրությունների նկատմամբ, իր բնորոշմամբ, անվստահությունը և ընտրությունների կեղծումն այսպես ներկայացրեց ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:

Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին հայտարարեց, որ 1996-ից առ այսօր ՍԴ-ն քննել է բազմաթիվ դիմումներ՝ ընտրություններից հետո կայացած որոշումների վերաբերյալ: «Առ այսօր Հայաստանում տիրող իրավիճակից արտագաղթել են շուրջ 1 մլն քաղաքացիներ: Մենք հայցում ենք արդարադատություն: Չնայած նրան որ դատարանը նման վեճերի կապակցությամբ արդարություն չի իրականացրել»,- ասաց նա:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդմիջեց և պահանջեց դատարանին գնահատականներ չտալ, այլ եզրափակիչ ելույթը ներկայացնել ըստ էության: Զարուհի Փոստանջյանը շարունակեց և հայտարարեց, որ իր խոսքը վերաբերում է քննվող վեճին: «Մեր միջնորդությունը բնակչների տվյալները ստանալու, պարկերը բացելու և խայտառակությունը պարզելու, մերժեց: Ես հիշեցնեմ Սահմանադրական կարգի հիմունքները, որով սահմանվում է, որ պետությունը սահմանափակված է քաղաքացու իրավունքներով: Այս դատարանը մեր միջնորդությունները մերժելով, մեր հասրակաությանը մերժեց, արդար պայմաններում ներկայացնելու մեր իրավունքները: Ունեք 24 ժամ ուղղելու ձեր թույլ տված սխալը»,- ասաց նա: Գագիկ Հարությունյանը դարյալ ընդմիջեց, պահանջեց դատարանին ուղղված մեղադրանքներ չհնչեցնել, հալած ուղի տեղ չներկայացնել այն ինչ ասում է Զարուհի Փոստանջյանը:

«Եթե մենք պատասխանելու հնարավորություն չունենք, չի նշանակում, որ կարող եք ասել այն ինչ կամենաք: Դուք ներկայացրեք ձեր եզրափակիչ խոսքը»,- ասաց ՍԴ նախագահը:

«Այս դատարանը, մերժելով մեր միջնորդությունները, պատասխանող կողմի հետ միասին անգործության է մատնվել: Շատ եմ ցավում, որ մենք ստիպված ենք լինելու այլընտրանքային արդարադատություն իրացնել այլընտրանքային դատարանի՝ Ազատության հրապարակի միջոցով»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---