BlackBerry սմարթֆոնների արտադրողը ստացել է իր պատմության մեջ խոշորագույն պատվերը

BlackBerry սմարթֆոնների արտադրողը ստացել է իր պատմության մեջ խոշորագույն պատվերը

PanARMENIAN.Net - BlackBerry սմարթֆոնների կանադացի արտադրողը ստացել է պատմության մեջ խոշորագույն պատվերը՝ BlackBerry 10-ի 1 մլն սարքերի պատվեր, հայտնում է «Ռոյթերսը»: Ընկերությունը չի բացահայտում պատվիրատուի անունը, ինչպես նաև առաքման ժամկետները:

Մինչդեռ վերլուծաբանները դրական են գնահատում այդ նորությունը՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ բջջային կապի ամերիկացի օպերատորները՝ Verizon Communications և AT&T, հայտարարել էին BlackBerry նոր մոդելի սմարթֆոնի վաճառքը սկսելու մտադրության մասին:

Այդ պատվերը հսկայական խթան է ընկերության զարգացման համար, որը երկար ժամանակ փորձում է վերադարձնել իր տեղը բջջային սարքերի շուկայում, գտնում են ընկերությունում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---