Euronews. 100 տարի առաջ քրիստոնյաները կազմում էին Թուրքիայի բնակչության մեկ քառորդը

Euronews. 100 տարի առաջ քրիստոնյաները կազմում էին Թուրքիայի բնակչության մեկ քառորդը

PanARMENIAN.Net - Վատիկանի իրադարձություններին ուշադիր հետևում են նաև Թուրքիայում բնակվող քրիստոնյաները: Այստեղ նրանք քիչ են և նրանց, անկասկած, հետաքրքիր է, թե ինչպես կազդի Հռոմի նոր պապի ընտրությունը Թուրքիայի մահմեդականների ու քրիստոնյաների հարաբերությունների վրա: Իսկ ինչպե՞ս են այսօր ապրում քրիստոնյաներն այստեղ: Euronews-ը հետաքրքրական ռեպորտաժ է պատրաստել: Խոսում է սրճարանի սեփականատեր, ուղղափառ հույն Յանիս Ստավրիդիսը. «Հիմա ոչ մի խնդիր չկա: Մենք լավ հարաբերություններ ունենք մեր հարևանների հետ, մենք մեզ անվտանգ ենք զգում»:

Սակայն հայազգի Հովհաննես Քուրտլուկայան մի փոքր այլ կարծիք ունի: «Երկար ժամանակ մենք դժվարություններ ունեինք: Տևական ժամանակ մեզ դիտարկում էին որպես երկրորդ կարգի մարդկանց: Եթե դու Հովհաննես ես, այլ ոչ թե Ահմեդ կամ Մեհմեդ, տարբերությունը դեռևս զգալի է: Սակայն, ամեն ինչ շատ ավելի լավ է, քան անցյալում: Այն ժամանակ մեզ համար շատ ավելի բարդ էր»:

Ժամանակակից Թուրքիան մահմեդական երկիր է: Այստեղ իսլամ է դավանում բնակչության 99,7 տոկոսը: Քրիստոնյաները ընդամենը 0,15 տոկոս են կազմում: 100 տարի առաջ քրիստոնյաները կազմում էին Թուրքիայի բնակչության մեկ քառորդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---