Րաֆֆի Հովհաննիսյանը «փակեց» վրանի հարցը

Րաֆֆի Հովհաննիսյանը «փակեց» վրանի հարցը

PanARMENIAN.Net - «Ես երբեք պահանջ չեմ ներկայացրել վրանի տեղադրման համար. դա առաջին հերթին ոստիկանության պարտականությունն է»: Այսօր Ազատության հրապարակում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին, երբ ոստիկանները թույլ չտվեցին Հովհաննիսյանին սատարող ակտիվիստներին վրան տեղադրել հրապարակում:

Ր.Հովհաննիսյանը ողջունեց ծածկ ապահովելու ակտիվիստների նախաձեռնությունը, ասաց, որ հարգում է ոստիկանին և երբեք թույլ չի տա, որ քաղաքացին ու ոստիկանը իրար դեմ դուրս գան. «Այս հարցը թողնում եմ գեներալ Գասպարյանին, երբ նրա խիղճը շարժվի և օրենքը պահանջի, թող տեղադրեն վրանը, իսկ քանի դեռ դա չի եղել, հարցը համարում եմ փակված»,- եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---