Օբամա. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա

Օբամա. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսրայելյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Մենք Իսրայելի նախագահ Նեթանյահուի հետ արդեն քննարկել ենք այդ հարցը: Ես կարող եմ կրկնել, որ ԱՄՆ-ն առավել արդյունավետ է համարում հակամարտության դիվանագիտական լուծումը, սակայն չի բացառում իրադարձությունների այլ զարգացում»,-ասել է Օբաման:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---