Ուսանողական հավաքականը դարձել է Մ-19 տարեկանների Հայաստանի հանդբոլի չեմպիոն

Ուսանողական հավաքականը դարձել է Մ-19 տարեկանների Հայաստանի հանդբոլի չեմպիոն

PanARMENIAN.Net - Մինչև 19 տարեկանների Հայաստանի հանդբոլի չեմպիոնի կոչումը նվաճել է Ուսանողական հավաքականը, որը մարզում է Աստղիկ Գյուրջինյանը: Վերջին խաղում թիմը 28:23 հաշվով առավելության է հասել ԼՂՀ-ի ընտրանու նկատմամբ:

Լարված պայքարում է անցել Վանաձոր - ՀՄԴ հանդիպումը, քանի որ հաղթողը զբաղեցնելու էր 2-րդ տեղը: Խաղավարտից 30 վայրկյան առաջ հաշիվը հավասար էր` 30:30: Բայց վանաձորցիները մեկ հանդբոլիստ պակաս ունին, այդ հեռացումն էլ պարտության պատճառ դարձավ: Նրանք գնդակ բաց թողեցին և չհասցրին արդյունավետ եզրափակել գրոհը: ՀՄԴ-ն հաղթեց 31:30 հաշվով և դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Վանաձորը բավարարվեց 3-րդ տեղով:

Մարտի 20-ին ՖԻՄԱ-ի մարզասրահում կմեկնարկի 1997 թ. ծնված հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---