Սուրեն Զոլյան. Ի՞նչ մի դժվար բան է ստեղծել համատեղ հանձնաժողով ու բացել քվեաթերթիկներով պարկերը

Սուրեն Զոլյան. Ի՞նչ մի դժվար բան է ստեղծել համատեղ հանձնաժողով ու բացել քվեաթերթիկներով պարկերը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ելույթ ունեցավ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով հիշեց Պլատոնի խոսքերը:

«Ամենամեռծ հանցագործությունը իր իսկ ժողովրդի դեմ, անարդարությունն է, անարդարությունը կործանում է պետությունը: Ուրեմն ամենամեծ հանցագործները ոչ թե բանդիտներն են, ովքեր գիտակցում են, որ խախտում են օրենքը, այլ այն դատավորներն ու իրավաբանները, ովքեր խոսում են պետության, օրենքի անունից, բայց գործում են դրանց դեմ»,- հայտարարեց Սուրեն Զոլյանը:

Նա նշեց, որ հրապարակ է եկել պաշտպանելու իր խախտված իրավունքը, դա է` ունենալ օրինական իշխանութուն: «Կապ չունի Րաֆֆի լավն է, թե` ոչ, նա ընտրվել է ՀՀ նախագահ, ով, որ պարտվել է լավ կանի պատրաստվի մյուս ընտրություններին, ոչ թե խորհուրդներ տա»,- ասաց նախկին ռեկտորը:

Նա նկատեց, որ անհրաժեշտ է ստեղծել համատեղ հանձնաժողով, միասին բացել քվեաթերթիկներով պարկերը: «Եթե չեք վստահում, որ Րաֆֆին է հաղթել, պիտի ստեղծենք համատեղ հանձնաժողով: Ինչ դժվար բան է, բացել այդ 2000 պարկը: Եթե անցյալում պատրաստ էին թուրքերի հետ հանձնաժողով ստեղծել` պարզելու եղել է Հայոց ցեղասպանություն, թե` ոչ, հիմա ի՞նչ մի դժվար բան է ստեղծել այս հանձնաժողովը»,- հարցրեց Սուրեն Զոլյանը:

Նա նշեց, որ այն կուսակցությունները, որոնք դեկտեմբերին չմասնակցեցին նախագահի ընտրություհններին, պատրաստվում են մասնակցել ավագանու ընտրություեններին: «Հիմա ի՞նչն է փոխվել: Իհարկե չի փոխվել: Պետք չէ մոռանալ մեր գլխավոր գործը, ոչ թե ավագանու ընտրություններն են, այլ մեր իրավունքի հաստատումը»,- ասաց նա:

Սուրեն Զոլյանը նկատեց, որ իշխանությունը պատկանել է և պատկանում է ժողովրդին, մնում է ազատել այն օկուպացրած ռեժիմից: «Րաֆֆին անզոր է ազատել մեզ, եթե մենք ինքներս չանենք դա: Պետք է ինքնակազմակերպվել, որպեսզի իրացնենք ժողովրդի իշխանությունը»,- եզրափակեց նախկին ռեկտորը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---