Արաս Օզբիլիս. Շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց չեմ կարող մասնակցել Չեխիայի դեմ խաղին

Արաս Օզբիլիս. Շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց չեմ կարող մասնակցել Չեխիայի դեմ խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցելու մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Նա վնասվածք է ստացել և Հոլանդիայում վերականգնվում է:

«Վնասված եմ ստացել «Կուբանի» մարզման ժամանակ: Ուժեղ հարվածեցի գնդակին, որից հետո ցավ զգացի ծնկիս շրջանում: Պարզվեց, որ վնասվել է ծնկիս կողային կապանը: Մարտի 22-ին պետք է անցնեմ ևս մեկ բուժզննում, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ֆուտբոլիստը:

Նա խոստովանել է, որ եթե նույնիսկ դրանից հետո սկսի մարզվել, միևնույն է, չի հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել. «Ես շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեմ լինի մասնակցել Չեխիայի դեմ խաղին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---