«Ժառանգություն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու ԱԺ-ում հետընտրական իրավիճակի շուրջ որևէ քննարկման

«Ժառանգություն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու ԱԺ-ում հետընտրական իրավիճակի շուրջ որևէ քննարկման

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից փորձեց պարզել` ինչո՞ւ է մերժվել արտահերթ նիստ հրավիրելու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների առաջարկը:

Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ այսօր էլ է պատրաստ քննարկել այն հարցերը, որոնք ներկայացվել են ընդդիմության կողմից: «Մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստ հրավիրելուն, այլ առաջարկել ենք ձեր ներկայացրած հարցերից մեկի մեջ փոփոխություն կատարել, և քանի որ բոլոր խմբակցությունները, բացի ձեր խմբակցությունից, համաձայնել են մեր առաջարկին, ուստի ես կասեցրել եմ առաջարկը: Ես հիմա էլ եմ պատրաստ և հորդորում եմ բոլոր խմբակցություններին մեկ անգամ ևս հավաքվել և քննարկել առաջարկները»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը: Ռուբեն Հակոբյանն իր հերթին նկատեց, որ արտահերթ նիստ կարող էր հրավիրվել և կարող էր ներկայացվել համապատասխան օրենքի նախագիծ, ինչը, սակայն, չի արվել: ««Ժառանգություն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու որևէ քննարկման: Ազգային ժողովը չպետք է անմասն մնա և անտեսի երկրում ստեղծված իրավիճակն, ինչի հետևանքով մենք հարցերը տեղափոխել ենք փողոց: ԱԺ-ն պետք է ապացուցի, որ ընտրված օրենսդիր մարմին է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

«Դուք առաջարկում եք լուծարել ԱԺ-ն, բայց խոսում եք խորհրդարանի հեղինակության մասին»,- նետեց Հովիկ Աբրահամյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---