Անդրիաս Ղուկասյան. Ժողովրդի դեմ ուժ գործադրելու հարցում համակարգը սահմանափակում չունի

Անդրիաս Ղուկասյան. Ժողովրդի դեմ ուժ գործադրելու հարցում համակարգը սահմանափակում չունի

PanARMENIAN.Net - «Բարևի» հեղափոխությունը ուղղորդված չէ արտասահմանից: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր այս պնդումը հիմնավորում է նրանով, որ արտասահմանյան որևէ ուժ չկանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ եթե մինչև ապրիլի 9-ը քաղաքական ուժերը չկարողանան հաղթահարել ճգնաժամը, ապա հանրությունը քաղաքացիական անհնազանդության դիմելու իրավասություն, իրավունք ու պարտականություն կունենա: Նա նաև նշեց, որ քաղաքական գործիչները պետք է բացատրեն ժողովրդին, որ իրենց անհնազանդությունը կարող են արտահայտել առանց բռնության, պահպանելով օրենքները:

«Հայաստանում գործում է քրեաօլիգարխիկ համակարգ, «քրեա» բառը իզուր չէ մատնանշված, ինչը նշանակում է, որ այդ համակարգը սահմանափակում չունի սեփական ժողովրդի դեմ ուժ գործադրելու, կիրառելու և քրեական այլ բաղադրիչներ կիրառելու հարցում»,- ասաց նա։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի` Մարտի 1–ի սցենարի կրկնության մտավախություն միշտ էլ կա. «Վտանգի առկայությունը չի նշանակում, որ ժողովուրդը չպետք է երկրում օրինականություն հաստատելու իր պարտականությունները իրականացնի»:

Հարցին` կարո՞ղ են համաձայնության գալ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, եթե գործող նախագահը գա Ազատության հրապարակ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը արդեն իսկ մերժել է Րաֆֆիի բոլոր պահանջները: Ես կոմպրոմիսի համար դաշտ չեմ տեսնում, որովհետև էապես տարբեր են կողմերի պատկերացումը երկրի անհրաժեշտությունների մասին»:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---