Եվրոպայի ադրբեջանցիները «բողոքում են» Հայաստանի նախագահի Բելգիա կատարելիք այցի դեմ

PanARMENIAN.Net - «Բենիլյուքս» ադրբեջանական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ «բողոք» է հայտնվում Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 19-ին Բելգիա կատարելիք այցի դեմ: «Մենք Եվրոպայում բնակվող Ադրբեջանի Հանրապետության նախկին քաղաքացիներս` ադրբեջանցիներ, քրդեր, թալիշներ, ռուսներ, հրեաներ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ դիմում ենք ՄԱԿ, Եվրամիությանը, Հանցագործությունների միջազգային դատարան (Հաագայի տրիբունալ), եվրոպական դատական կառույցներին եւ բոլոր միջազգային կազմակերպություններին` պահանջելով վերջ դնել երկակի չափանիշների քաղաքականությանը»,-ասվում է խորհրդի փաստաթղթում: Այնուհետեւ հայտարարության մեջ միջազգային կազմակերպություններին կոչ են անում տալ հայ զինվորականների կատարած «հանցագործությունների» իրավական եւ քաղաքական գնահատականը, որոնք պատասխանատու են «Ադրբեջանում մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար եւ դատի տալ նրանց»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հայկական պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ տեղի կունենան հանդիպումներ Բելգիայի ղեկավարության, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---