Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - Ընթացիկ շաբաթվա վերջին` հաջորդ շաբաթվա սկզբին Վաշինգտոնում ակնկալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդներին անհրաժեշտ է խորհրդատվություններ անցկացնել եւ քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը: Մերզլյակովը հերքել է հոկտեմբերի ընթացքում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի հնարավորությունը: Նա նշել է, որ դեռեւս վերջնականապես համաձայնեցված չէ տեղեկատվությունն այն մասին, որ Լյուբլյանայում նախատեսվում է ՄԽ համանախագահների հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Միայն Լյուբլյանայում դիվանագետների հանդիպումից հետո կարելի կլինի առավել կոնկրետ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա ծրագրերի եւ գործունեության մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---