Շիրակի մարզում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնությունը

Շիրակի մարզում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնությունը

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀԿ Գյումրի-2» Շ/Կ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական գարնանային առաջնությունը:

Ինտելեկտուալ խաղին մասնակցել է 13 թիմ` 6-ական մասնակցով: Թիմերը կազմված էին բուհական հաստատություններից, երիտասարդական կազմակերպություններից և անհատ երիտասարդներից: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ: Բոլոր մասնակից թիմերին հանձնվեցին մասնակցության վկայականներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին տրվեցին նաև մրցանակներ: Մրցանակները հաղթողներին հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Շիրակի մարզում ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնություն կազմակերպվում է արդեն 3 տարի շարունակ, և տարեցտարի մեծանում է երիտասարդների հետաքրքրությունը դեպի ինտելեկտուալ խաղերը: Այս անգամ ևս նկատվեց մեծ ակտիվություն ու թեժ պայքար, հայտնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---