Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Բաքվին դադարեցնել ազատությունների ճնշումը երկրում

Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Բաքվին դադարեցնել ազատությունների ճնշումը երկրում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի երկու անդամ, Քաղկոմիտեի անդամները Ուլրիկե Լունաչեկն ու Վերներ Շուլցը նամակ են հղել Ադրբեջանի նախագահին, խորհրդարանի խոսնակին ու ԱԳ նախարարին՝ կոչ անելով դադարեցնել ազատությունների ճշնումը երկրում: «Մենք խորապես մտահոգված ենք հետևում վերջին քաղաքական իրադարձություններին՝ ընդդիմադիրների ձերբակալություններին, ՈԿԿ-ների գործունեության սահմանափակմանը, և նույնիսկ թրեյնինգների անցկացման արգելքին Ադրբեջանում»,-ասվում է ուղերձում:

2002թ. Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին պահպանել եվրոպական չափանիշները մարդու իրավունքների ոլորտում, քաղաքական կամք դրսևորել ու առաջադեմ բարեփոխումներ կատարել խոսքի ու հավաքների ազատության ոլորտում, ինչը շատ կարևոր է առաջիկա ընտրությունների լույսի ներքո:

Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, խոսքի ու հավաքների և ԶԼՄ-ների ազատությունները Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական արժեքներն են, ոչ թե ուղղակի թղթի վրա գրված խոսքեր և պետք է կյանքի կոչվեն»,-ասվում է ուղերձում:

Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատար Նիիյլ Մույժնիեկսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին պահպանել եվրոպական չափանիշները մարդու իրավունքների ոլորտում, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---