Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանն ու Նարեկ Սանոյանը ելույթները կսկսեն 1/16 եզրափակչից

Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանն ու Նարեկ Սանոյանը ելույթները կսկսեն 1/16 եզրափակչից

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մրցագորգ դուրս կգան մինչև 55 և 60 կգ քաշային կարգերում հանդես եկող մարզիկները:

Երկու հայ ըմբիշները ելույթները կսկսեն 1/16 եզրափակչից: Միհրան Ջաբուրյանը կհանդիպի Բենկե Ջուհասի, իսկ Սանոյանը՝ Միկոլա Այվազյանի հետ Ուկրաինայից:Այսօր ևս հանդես են եկել երկու հայ ըմբիշներ, Դավիթ Սաֆարյանը մինչև 66կգ քաշային կարգում դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար պայքարում մենամարտելու է թուրք Յակուպ Գորի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---