Հավակնորդների մրցաշար. Առաջինն ավարտվեց Արոնյան- Սվիդլեր պարտիան

Հավակնորդների մրցաշար. Առաջինն ավարտվեց Արոնյան- Սվիդլեր պարտիան

PanARMENIAN.Net - Այսօր՝ մարտի 19-ին, Լոնդոնում վերսկսվեց հավակնորդների մրցաշարը: Շախմատիստները խաղում են չորրորդ տուրի պարտիաները:

Առաջինն ավարտվեց Լևոն Արոնյանի և ռուս Պյոտոր Սվիդլերի հանդիպումը: Պարտիան շատ արագ ստացվեց և ավարտվեց 31-րդ քայլում:

Չնայած այս ոչ ոքուն, Արոնանն առայժմ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակած երեք միավորով:

Տուրի մյուս հանդիպումները դեռ շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---