Արտյոմ Խաչատուրով. Կփորձենք սեփական հարկի տակ հաղթել Չեխիային

Արտյոմ Խաչատուրով. Կփորձենք սեփական հարկի տակ հաղթել Չեխիային

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ պաշտպան Արտյոմ Խաչատուրովը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք այսօր շատ լավ մարզում են անցկացրել, և մարտի 26-ին պատրաստ կլինեն 2014թ.-ի ԱԱ ընտրական փուլի Չեխիայի հետ խաղին: Նա ակնկալում է, որ հայ ֆուտբոլիստներն այդ օրը գեղեցիկ խաղ ցույց կտան և կհասնեն հաղթանակի:

«Երկու թիմերի հնարավորությունները հավասար են, մենք անելու ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի սեփական հարկի տակ առավելության հասնենք և ուրախացնենք մեր երկրպագուներին»,- ասաց Արտյոմ Խաչատուրովը:

Պաշտպանի խոսքով`Չեխիայում շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան, որոնք հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում, այնպես որ իրենց շատ դժվար հանդիպում է սպասվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---