Լևոն Արոնյան. Սվիդլերի հետ խաղում բավականին հազվադեպ դեբյուտ ստացվեց և ես մոռացա, թե ինչպես պետք է խաղալ

Լևոն Արոնյան. Սվիդլերի հետ խաղում բավականին հազվադեպ դեբյուտ ստացվեց և ես մոռացա, թե ինչպես պետք է խաղալ

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը ամենաարագ արդյունքը ցույց տվեցին հավակնորդների մրցաշարի չորրորդ ռաունդում. Նրանց պարտիան ավարտվեց ոչ ոքի տևելով 1,5 ժամ: «Զգացվեց լավ նախապատրաստումը: Տարբերակն այնքան էլ դյուրին չէր, սակայն հստակ խաղով սևերը հավասարեցրին խաղը: Եթե ազնիվ լինեմ, պիտի ասեմ, որ ես մոռացել էի, թե ինչպես պետք է խաղալ 20.Bхd4 վերցնելու դեպքում, սակայն, կարծում եմ, այնտեղ էլ սևերի մոտ ամեն ինչ կարգին էր: Հարկ կլիներ մի փոքր մտածել: Իսկ 20.Nхd4 Rc8 հետո՝ ոչ ոքի»,-Սվիդլերի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

Շախմատիստը խոստովանել է, որ հաճելի էր լրացուցիչ կես օր ստանալ հանգստի համար և ամբողջ տարբերակը, որը հանդիպեց պարտիայում, նա կրկնել էր ու հիանալի հիշում էր: Ըստ Սվիդլերի, պարտիան այնքան էլ հետաքրքիր չստացվեց, և հավասարություն գտնելու համար մենք շատ ժամանակ ծախսեցինք:

«Սվիդլերի հետ խաղում բավականին հազվադեպ դեբյուտ ստացվեց և ես մոռացա, թե ինչպես պետք է խաղալ: Փորձում էի հիշել, բայց չստացվեց: Այն, ինչ այսօր խաղարկեց Պյոտրը, ես չէի դիտարկել նույնիսկ տարբերակների առաջին տասնյակում, երբ պատրաստվում էի: Գլխավորը նման մրցաշարերում՝ աշխատել խուսափել պարտությունից»,-ասել է Արոնյանը:

Չորս տուրից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր և առաջին տեղում է, նույնքան միավոր ունի Մագնուս Կարլսենը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---