Գուննար Վիգանդն՝ Ասոցացման համաձայնագրի մասին. Երկար ճանապարհ ենք կտրել և թևակոխել ենք վերջին փուլ

Գուննար Վիգանդն՝ Ասոցացման համաձայնագրի մասին. Երկար ճանապարհ ենք կտրել և թևակոխել ենք վերջին փուլ

PanARMENIAN.Net - Մարտի 19-20-ին անցկացվել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ փուլը: Այսօր ՀՀ Արտգործնախարարությունում լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն, Գուննար Վիգանդը ներկայացրեցին իր կատարած աշխատանքը:

«Մենք ունենք քաղաքական նպատակ և հավատարմություն, որ մինչ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը բանակցութունները հասցնենք ավարտին: Մենք սկզբունքորեն ավարտում ենք բանակցություենները հիմնական հարցերի շուրջ: Դեռ որոշ բաներ կան: Բոլոր հիմքերը համաձայնեվցած են, ունենք որոշ պարբերություններ, որոնց լրացուցիչ ուշադրություն էր անհրաժեշտ, ինչը այս օրերին կարողացանք անել: Լրացուցիչ փուլի կարիք չենք ունենա: Որոշ պահից մենք պետք է սկսենք ընթացակարգային փուլը, որը ևս ժամանակակտար է, կարծում եմ կպահանջի մեկ ամիս: Կա ընթացակարգային գործընթաց երկու կողմերի մոտ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու սըտեղծման բանակցությունները, որոնք նույնպես տեղավորվում են ժամանակի մեջ, մինչ գագաթաժողովը դրանք ևս կհասնեն ավարտման և մտնեն ընթացակարգային փուլ:

Հայաստանի փոխատգործնախարարը կարևրորեց այն հանգամանքը, որ Հայաստանի ներքին բարեփոխումների և ասոցացման օրակարգերը փոխկապակցված են: Բարեփոխումների հիմքում նորմեր են դրված, որոնք բխում են ԵՄ-ից: «Մեր հարաբերությունները հիմնվում են համընդհանուր արժեքների վրա, դրանք արտահայտվում են Հայաստանում ԵՄ նորմերի և ստանդարտների կիրառման հարցում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա նկատեց, որ աշխատանքը բանակցություններն ավարտելով չի վերջանում, միայն սկսում է: «Մենք պետք է ունենանք ասոցացման օրակարգ և հնարավորություն նախապատրասվտելու օրակարգի իրականացմանը»,- ասաց նա և նկատեց, որ վիզաների ռեժիմի դյուրացման պայմանագիրը շուտով կմտնի վավերացման փուլ:

Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն, ԵՄ կողմից գլխավոր բանակցող Գուննար Վիգանդն իր հերթին նշեց, որԱսոցացման պայամանագիրը վերաբերվելու է յուրաքանչյուր ոլորտին: «Երկար ճանապարհ ենք կտրել և թևակոխել ենք վերջին փուլ: Ես խոստանում են, որ մենք սերտորեն կհամագործակցենք ձեր կառավարության հետ: Խոսքը վերացական, ապստրակտ փաստաթղթի մասին չէ: Եթե ամեն ինչ ըստ ծրագրի գնա, իսկ մինչ օրս մի բան էլ առաջ ենք ընկել, այն կնախաստորագրվի մինչև տարվա ավարտը, պայմանական կկիրառվի մյուս տարվանից սկսած: Տնտեսական բլոկով այն արդեն կկիրառվի մյուս տարվանից: Սրանով ԵՄ-ն կատարում է Արևելյան հարևանության երկրներին տված իր խոստումները տնտեսկան, քաղաքական ինտեգրացիայի վարաբերյալ»,- ասաց Գուննար Վիգանդը:

Նա գոհունակություն հայտնեց, որ մինչ օրս աշխատանքներն ընհթացել են սահմանված գրաֆիկով և հույս հայտնեց, որ արդեն շուտով իրականացման փուլում ևս զգալի առաջընթաց կարձանագրվի: Գուննար Վիգանդը նշեց, որ համաձայնագիրը կտեղափոխվի նաև խորհրդարան, ԵՄ նորմերն ու ստանդարնդերը խորհրդարանի միջոցով կդառնան պետական օրենսդրություն: «Անկասկած հավակնոտ ձեռնարկ է սա, արտահայտում է ՀՀ կառավարության կամքն ու լայն հասարակության և քաղաքկաան շրջանակների օժանդակությունը: Սրանով տնտեսկան և հասարակական արդիականացում կլինի: Ոչ միայն անհրաժեշտ օրենսդրություն է պատրաստվելու, այլև իրավակիրառելու խնդիր կա: «Մենք որևէ պատրանք չունենք, մենք որոշել ենք սա միասին անել և մենք կանենք»,- ասաց ԵՄ կողմից գլխավոր բանակցողը:

Զոհրաբ Մնացականյանն իր հերթին նշեց, որ ինստիտուցիոնալ զարգացումը կապահովի դրությների, օրենսդրության իրականացումը: «Սա օրակարգային մասն է: Բարեփոխումները նշանակում են նոր ֆինասնական ապահովություն, դա ապահուվվում է մեր ներքին բյուջեով, և մեր համագործակցային ֆինանսկան բաղկացուցիչներով: ԵՄ-ն հիմա մտնում է նոր փուլ՝ ֆինանսկան հեռանկարների համար, մենք էլ սկսում ենք երկխոսությունը, թե ինչպես ենք կառուցելու մեր տեսլականը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---