Ըմբշամարտի ԵԱ. Նարեկ Սանոյանը 1/16 եզրափակչում զիջել է Միկոլա Այվազյանին

Ըմբշամարտի ԵԱ. Նարեկ Սանոյանը 1/16 եզրափակչում զիջել է Միկոլա Այվազյանին

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում ազատ ոճի ըմբիշ Նարեկ Սանոյանը մինչև 60կգ քաշային կարգում հանդիպել է Միկոլա Այվազյանին Ուկրաինայից: Մենամարտն ավարտվել է 4:1 հաշվով Ուկրաինան ներկայացնող ըմբիշի օգտին: Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Բենկե Ջուհասին Հունգարիայից և քառորդ եզրափակչում կմենամարտի Արտյոն Գեբեկլովի հետ Ռուսաստանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---