Քիչ առաջ ԿԸՀ-ն ստացել է 1-ին հայտը` ՀՀԿ ներկայացուցիչներից

Քիչ առաջ ԿԸՀ-ն ստացել է 1-ին հայտը` ՀՀԿ ներկայացուցիչներից

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրման առաջին հայտը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրեցին ՀՀԿ-ի ներկայացուցիչները:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Հանձնաժողովը կուսումնասիրի դրանք, որից հետո ընտրական ցուցակը կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում», - ասաց նա:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---