Ըմբշամարտի ԵԱ. Գրիգոր Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտի ԵԱ. Գրիգոր Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր հանդես են գալիս մինչև 74կգ և 120 կգ քաշային կարգերի ազատ ոճի ըմբիշները:

Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը մինչև 74կգ քաշային կարգում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 0:13 հաշվով զիջեց Անիուար Գեդուևին Ռուսաստանից, որն եզրափակչում կհանդիպի հունգարացի Գաբոր Հատոսի հետ:

Հայ ըմբիշը իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, նրա մրցակիցը կլինի Դավիթ Խութիշվիլի (Վրաստան)-Լեոնիդ Բազան (Բուլղարիա) զույգի հաղթողը:

Գրիգորյանը նախկինում հաղթել է Ապոստոլոս Տասկուդիսին Հունաստանից ու Ալեքսանդր Բուրկային Մոլդովային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---