Ղարաբաղյան խնդիրը «հնացած հակամարտություն է», որը մտահոգում է բազում մարդկանց աշխարհի տարբեր մասերում

PanARMENIAN.Net - «Կա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների խնդրանքը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի գաղտնիությունը պահպանելու մասին»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը` պատասխանելով բանակցություններում առաջընթացի մասին հարցին: «Սակայն չեն սխալվի, եթե ասեմ, որ մենք բոլորս զգում ենք, որ կա լուրջ մոտեցում: Հանդիպումների ինտենիսվությունը բավականին մեծ է եղել: Համանախագահները նույնպես շատ ակտիվ են աշխատում, որը բազմիցս անգամ նշել են իրենք նախագահները: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ծավալված նախընտրական գործընթացի ժամանակ երկրի ղեկավարությունը առավել մտահոգված է այլ հարցերով: Սակայն չեմ կարծում, թե բանակցային գործընթացը կդանդաղի: Հոկտեմբերի 24-25 Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Դեկտեմբերի 5-6 տեղի կունենա նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Լյուբլայնայում կայանալիք ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, որը նույնպես մեծ նշանակություն ունի»,-նշել է նա: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն «հնացած հակամարտություն է» եւ նրա չկարգավորված լինելը մտահոգում է բազում մարդկանց աշխարհի տարբեր մասերում: Շատերը կցանկանային, որ ղարաբաղյան հակամարտությունը իր շուտափույթ լուծումը ստանար: Կան կազմակերպություններ, որոնք շահագրգռված են դրանում: Օրինակ, Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորվեցին, որ այս հակամարտությունը կլուծեն միայն խաղաղ ճանապարհով: Երբեմն ՄԱԿ-ն է հանդես գալիս այս հարցի շուրջ, ավելացրել է Ա.Կասպշիկը: Սակայն հակամարտությունը կարգավորելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Անկասկած, առանց կողմերի ցանկության հարցը չի լուծվի: Ինչ վերաբերում է այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում եւ Միջազգայի ճգնաժամային խմբի նախաձեռնություններին, ապա իրենց քայլերը կարող են ինչ-որ բան մոտեցնել, ինչ-որ բան ցույց տալ: Սակայն, ի վերջո, դրանք (ՄՃԽ նախաձեռնությունները) պետք է օգտագործվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, եզրափակել է Ա.Կասպշիկը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---