Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալեքսան Միքայելյանը դուրս է եկել ԵԱ 1/8 եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալեքսան Միքայելյանը դուրս է եկել ԵԱ 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալեքսան Միքայելյանը դուրս է եկել Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ: 60կգ քաշային կարգոի 1/16 եզրափակչում նա 4:1 հաշվով հաղթել է Իշտվան Կոզակին Հունգարիայից:

Նրա հաջորդ մրցակիցը կլինի Իշտվան Լեվաի (Սլովակիա)-Իվան Կույլակով (Ռուսաստան) զույգի հաղթողը:

Մինչև 55կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում կմենամարտի գերմանացի Բերնարդ Ֆաբիան Շմիտի հետ, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 96 կգ քաշային կարգում կհանդիպի Կարլ Ֆրեդերիկ Ստեֆան Սկոտի հետ Շվեյցարիայից, Վաչիկ Եղիազարյանը 120 կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում կմենամարտի չեխ Դավիթ Վալայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---